Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վարդան Օսկանյան. «ԼՂ խնդիրը երբևէ չի եղել նման փակուղային վիճակում»

Վարդան Օսկանյան. «ԼՂ խնդիրը երբևէ չի եղել նման փակուղային վիճակում»
05.02.2015 | 22:30

Հայաստանը 2015 թվական է թևակոխել չլուծված և խորացող խնդիրներով, մինչդեռ 2014-ն աննախադեպ էր քաղաքական ուժերի միավորման տեսակետից՝ ԲՀԿ նախաձեռնած ոչիշխանական ուժերի ու ՀԿ-ների խորհրդաժողովում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով՝ նախկինում էլ են եղել քաղաքական ուժեր, որոնք միայնակ էին հանդես գալիս և իշխանափոխություն պահանջում, «սակայն նախորդ տարին միավորեց մի շարք քաղաքական ուժերի, որոնք համախմբվեցին իշխանափոխության ժողովրդական պահանջի շուրջը»:
Պատգամավորն ընդգծել է, որ իշխանությունները պետության կառավարման գործընթացն ինքնահոսի են թողել, որի մասին կարելի է դատել վերջին 7 տարիների իրավիճակից: «Հայաստանի իշխանությունները չեն փորձում որևէ բան փոխել երկրում, քանի որ չեն ցանկանում վնասել իրենց շահերին: Երկրի քաղաքական ուժերը մոնոպոլիզացված են, ինչը հանգեցրել է նաև լրատվամիջոցների աշխատանքի խեղաթյուրման»,- հայտարարել է Օսկանյանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, ԱԳ նախկին նախարարը նշել է, որ ԼՂ խնդիրը երբևէ չի եղել նման փակուղային վիճակում, քան հիմա:
«Հարևան Իրանի հետ ծրագրերը մնացել են թղթի վրա: Մենք կորցրել ենք Ռուսաստանի հարգանքն ու Արևմուտքի վստահությունը: Միակ ելքն իշխանափոխությունն է: Ժողովրդի համբերությունը սպառվել է»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ